Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.01.2017 | 00:02

Դավթի որդու՝ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Ժողովողի խոսքերը.
ՈՒնայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է: Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որ տանջվում է արեգակի ներքո:

Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավերժ: Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում և վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է: Հողմը ելնում է դեպի հարավ և դառնում է դեպի հյուսիս, պտտվելով պտտվում՝ փչում է հողմը և վերադառնում նորից իր շրջապտույտին:


Ժողովող 1. 1-6

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ